Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

ՀԱԿ. Հանրաքվեի ՏԸՀ–ների ձևավորման գործընթացը բացահայտեց հանրաքվեի կազմակերպման գործում իշխանությունների բազմաթիվ թերություններ և ձախողումներ

ՀԱԿ. Հանրաքվեի ՏԸՀ–ների ձևավորման գործընթացը բացահայտեց հանրաքվեի կազմակերպման գործում իշխանությունների բազմաթիվ թերություններ և ձախողումներ
06.03.2020 | 16:30

2020թ. ապրիլի 5-ին նշանակված Հանրաքվեի տեղամասային ընտրական հանձնաժողովների (այսուհետ` ՏԸՀ) ձևավորման գործընթացը բացահայտեց Հանրաքվեի կազմակերպման գործում իշխանությունների կողմից թույլ տրված բազմաթիվ թերություններ եւ ձախողումներ։
Հասարակական բուռն քննարկումների եւ դժգոհության առիթ է դարձել, մասնավորապես, որ ՏԸՀ կազմերը գերազանցապես համալրված են նախկին ռեժիմին ընտրակեղծարարության բազմաթիվ ծառայություններ մատուցած անձանցով:


ՀԱԿ-ը կարծում է, որ նման իրողության գլխավոր պատճառը հետհեղափոխական ժամանակաշրջանում ժողովրդավարական ընտրական ինստիտուտների արմատական վերակառուցման գործում իշխանությունների դրսևորած դանդաղկոտությունն է, անհետևողականությունն ու անվճռականությունը։
2018-ի հունիսին կառավարության նախաձեռնած Ընտրական օրենսգրքի փոփոխությունները ձախողվել են, իսկ հետագայում, հակառակ 2018-ի ԱԺ ընտրություններից հետո խնդիրը արագորեն լուծելու խոստումների, չեն ստացել շարունակություն։ Չնայած 2018-ի օգոստոսին հանրաքվեի ինստիտուտի ուժեղացումը հռչակվել էր որպես հեղափոխության «երկրորդ ալիքի հիմնական նպատակ», Հանրաքվեի մասին օրենքում 2018-ի հոկտեմբերին կատարված փոփոխությունները կրեցին սոսկ կոսմետիկ բնույթ:


Ինստիտուցիոնալ բարեփոխումների դանդաղումը, այդ թվում` ընտրական հանձնաժողովների ձևավորման կարգի և կազմերի փոփոխություններ չկատարելը, հանգեցրեցին անմխիթար իրավիճակի․ ժողովրդավարության պաշտպանության գործն ըստ էության հանձնված է նախկին ռեժիմի ընտրական հանցագործությունները սպասարկելու գործում հմտացած տիգրանմուկուչյանական Կենտրոնական և Տարածքային ընտրական հանձնաժողովներում դեռ տարիներ առաջ նշանակված անձանց ձեռքը: Այդպես էլ չլուծվեցին ընտրական ցուցակները մաքրելու եւ բազմաթիվ ապացույցներով բացահայտված ընտրակեղծարարներին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցերը։


Ընտրական հանձնաժողովներում այսօր «ՈՉ»-ի ճամբարում միավորված եւ ընտրակեղծարարության գործում մասնագիտացած ուժերի ներկայացուցիչները ջախջախիչ առավելություն են ստացել ընտրակեղծարարության դեմ տասնյակ տարիներ պայքարած ուժերի ներկայացուցիչների նկատմամբ։ Այսինքն` յուրաքանչյուր տեղամասում «ՈՉ»-ն ունի 5 ներկայացուցիչ, իսկ «ԱՅՈ»-ն՝ 2: Իրավիճակն առավել մտահոգիչ է դարձնում այն հանգամանքը, որ, ըստ տարբեր վերլուծաբանների գնահատականների, նախկինում ընտրակեղծարարությանն առնչված և այժմ ՏԸՀ կազմերում ընդգրկված ավելի քան 500 անձինք առաջադրվել են «ԱՅՈ»-ի շտաբի կողմից:


Կոնգրեսը` որպես “ԱՅՈ”-ի կողմնակից կուսակցություն, կոչ է անում “ԱՅՈ”-ի շտաբին, հասարակության մտահոգությունները փարատելու նպատակով, շտապ միջոցներ ձեռնարկել կազմակերպական բացթողումները շտկելու ուղղությամբ, հատուկ ուշադրության տակ պահելով տարածքային շտաբների գործունեությունը: Խնդիրն առավել քան լուրջ է, ինչը պահանջում է «ԱՅՈ»-ի շտաբի և ԿԸՀ-ի գործուն միջամտությունը՝ ընտրական հանձնաժողովներում «ԱՅՈ»-ի և «ՈՉ»-ի հավասար ներկայացվածությունն ապահովելու համար»։

Դիտվել է՝ 3058

Մեկնաբանություններ